Հուլիսի 18-ին, ժամը 16.30-ին, «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի պողոտայի թիվ 9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա հեծանվորդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: