Շոտլանդիայում Գլազգոյի օդանավակայանում կալանավորվել են երկու օդաչուներ, որոնք աշխատանքի պահին ոչ սթափ վիճակում էին հայտնում է Airlive-ը:

Հուլիսի 18-ին օդանավը պատրաստվում էր Տորոնտո թռչել, սակայն անձնակազմը հայտել էր օդանավի հրամանատարի ու երկրորդ օդաչուի ոչ պատշաճ վիճակի մասին: Նրանց հանել են օդանավից:

Ոստիկանությունից հաստատել են 37 ու 39 տարեկան երկու տղամարդկանց կալանանվորելու մասին տեղեկությունը: Air Transat ավիաընկերությունից հայտնել են, որ մինչեւ հետաքննության ավարտը չեն մեկնաբանելու միջադեպը:

Ուղեւորների թռիչքը Տորոնտո ծրագրված է հուլիսի 19-ին: