Վերին Լարսի անցակետում հուլիսի 18-ին, հերթի մեջ մահացած՝ Արցախի Հանրապետության 37-ամյա քաղաքացու մարմինը տեղափոխվել է Արցախ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց նրանց ծանոթներից մեկը:
Մեր տեղեկություններով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը օգնել է մարմնի տեղափոխման հարցում:
Հիշեցնենք, որ քաղաքացին մահացել էր հերթի մեջ, նախնական տվյալով՝ ինֆարկտից: Նա 1979թ. ծնված Ասպետ Մակարյանն էր:
Նշենք, որ տեղումների հետեւանքով հունիսի 23-ին փլուզվել էր Լարսի ավտոճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով անցակետը փակ էր մինչեւ հուլիսի 6-ը: Դրանից հետո ցերեկային ժամերին ճանապարհը բացվում է, իսկ երեկոյան՝ որոշ օրերին՝ 18:00-ին, որոշ օրերին՝ 20:00-ին փակվում:





























