Վրաստանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թբիլիսիի Կատարումների ազգային բյուրոյի մոտ հրաձգության մասնակիցներից մեկին, հայտնում է «Նովոստի Գրուզիան»–ն։
Կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալվել է Միխայիլ Վ.–ն, հայտնում են Վրաստանի ՆԳՆ–ից։ Միխայիլ Վ.–ն ուղեկցել է Արչիլ Մամագեիշվիլիին հանցագործության օրը։

«Հետաքննությունը պարզել է, որ 1966–ին ծնված Ավթանդիլ Ա.–ն Թբիլիսիի Կատարումների ազգային բյուրոյի մոտ վրեժխնդրության հողի վրա հրազենային զենքով վիրավորել է Արչիլ Մ.–ին, իսկ Միխայիլ Վ.–ն, որն ուղեկցում էր Արչիլ Մ.–ին, վիրավորել է Ավթանդիլ Ա.–ին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ «Փիրվելի ռադիոն» հայտնում է, որ ձերբակալվածի անունն է Միխայիլ Վանիշվիլի, նա Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության առաջին վարչության նախկին պետն է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թբիլիսիում հրաձգությունից 2 մարդ է վիրավորվել։ Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ազգային բյուրոյում իրար վրա կրակել են վարկատուն եւ պարտապանը։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կրակողներն են եղել ռազմական ոստիկանության նախկին աշխատակից  Արչիլ Մամագեիշվիլին եւ շրջակա միջավայրի պաշտպանության նախկին փոխնախարար Ավթանդիլ Աթիձեն։

Հրաձգության երրորդ մասնակցի մասին  հայտնի էր դարձել հուլիսի 18-ին։ Այսօր ձերբակալված Միխայիլ Վ.–ն դեպքի վայրից դիմել էր փախուստի։

Նախօրեին Արչիլ Մամագեիշվիլին ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր։ Ավթանդիլ Աթիձեն հիվանդանոցում է։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Մամագեիշվիլին պարտք է եղել Անթիձեին։