ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի տասնյակ ներկայացուցիչներ այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայության ընթացքին, հայ զինվորի առօրյային:

Զորամասում նախապես բացազատված ուսումնական կետերում զինծառայողները  «Արի տուն» ծրագրի մասնակիցներին բացատրել են մարտական հերթապահության անցկացում, ներկայացրել զենքերի գործածման կարգը, մանրամասնել զինվորական ծառայության նրբություններն ու իրենց առջեւ դրված խնդիրները:

Զորամասի ակումբում հյուրերն ու զինվորական անձնակազմը դիտել են թատերական ներկայացում, որին հաջորդել են հայրենասիրական երգերի կատարումները: