Ամերիկյան Քանզասում հրաձգության հետեւանքով ոստիկան է վիրավորվել: Breaking 911-ի հաղորդմամբ՝ նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Աղբյուրի տվյալներով, ոստիկանները դեպքի վայր են մեկնել՝ կրակոցների կանչով: Փոխհրաձգության հետեւանքով մեկ ոստիկան է վիրավորվել, մեկ կասկածյալ ձերբակալված է, երկուսին հաջողվել է փախուստի դիմել:

ԱՄՆ-ում ոստիկանների նկատմամբ որոշակի լարվածություն է նկատվում: Դա կապված է ոստիկանության սպաների կողմից աֆրոամերիկացիների սպանությունների հետ: Հասարակական դժգոհությունը երբեմն իրավապահների հանդեպ բացահայտ ագրեսիայի է վերածվում: