Ֆրանսիային նոր հարձակումներ եւ մահեր են սպասվում: AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը՝ հավելելով, որ հարկավոր է «սովորել ապրել սպառնալիքի հետ»:
«Եթե անգամ դժվար է այդ մասին խոսելը, ես պարտավոր եմ դա ասել: Նոր հարձակումներ կլինեն, անմեղ մարդիկ կզոհվեն»,- խորհրդարանում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման քննարկումների ժամանակ հայտարարել է Վալսը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսի կենտրոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով 84 մարդ է զոհվել, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացի, ավելի քան 100 վիրավոր կա:





























