Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջի վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ կամրջից ցած նետվելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի հետ եւ մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 21-ամյա Ա. Մ.-ի ինքնասպանության փորձը տեղի ուժերով կանխվել է:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, իսկ ՀԽԳ հրահանգիչն անցկացրել է հոգեբանական խորհրդատվություն: