Հուլիսի 19-ին, ժամը 11.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Ջրաշեն գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























