Մոսկվայի քաղաքային դատարանը օգոստոսի 8-ին կստուգի «օրենքով գող» Զախարիա Կալաշովի՝ հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ, կալանքի օրինականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով դատարանի  մամուլի ծառայությունը։

«Կալաշովի փաստաբանների վերաքննիչ բողոքը, որում խնդրում են չեղարկել նրան կալանքի տակ պահելու դատարանի որոշումը, նշանակվել է օգոստոսի 8-ին»,– ասել է դատարանի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մոսկվայի Տվերի դատարանը Կալաշովին մինչեւ օգոստոսի 15-ը կալանքի տակ պահելու որոշում էր կայացրել։ Շաքրո Մոլոդոյն անցում է Մոսկվայի Ռոչդելսկայա փողոցի վրա ռեստորանի տիրոջից խոշոր չափով  գումար շորթելու գործով։ 2015-ի դեկտեմբերին այս հաստատության մոտ բախումների ժամանակ հրաձգությունից 2 մարդ էր զոհվել։