Ռուսական Տու–22Մ3 ռմբակոծիչները հարված են հասցրել Սիրիայում ԻՊ օբյեկտներին։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ ֆեյսբուքյան էջում։

«Տու–22Մ3 վեց հեռահար ռմբակոծիչ հերթական հարվածն են հասցրել Պալմիրայից արեւելք, Էս Սուհնե, Արակ, Էթ Թեյբե քաղաքների մերձակայքում գտնվող ԻՊ օբյեկտներին։ Խոցման թիրախ են եղել հրամանատարական կետերը, կենդանի ուժի եւ տեխնիկայի կուտակումները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տեղեկություններով՝ հարվածից ոչնչացվել է ահաբեկիչների կառավարման 2 կետ, կենդանի ուժ եւ տեխնիկա։