Արտասահմանյան ներդրողների համար պարզեցվել է հասանելիությունը ՀՀ պետական պարտատոմսերի շուկային. չեղարկվել է երկրում արժեթղթերի հաշիվ բացելու պահաջը:
Հուլիսի 21-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն է տվել 2007–ի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու որոշման նախագծին:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ներկայացրած որոշման նախագծով նախատեսվում է պետական պարտատոմսերի առաջնային եւ երկրորդական շուկաների զարգացում:
Նախագծի ընդունման շնորհիվ պետական գանձարանի պարտատոմսերը ավելի ճանաչելի կդառնան միջազգային դեպոզիտային համակարգերի կողմից, կընդլայնվի արտասահմանյան ներդրողների կազմը եւ աշխարհագրությունը:




























