Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին, եթե նրան սպառնան Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված ուժերը։ Այդ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը, հայտնում է haqqin.az-ը։
«Մենք չենք ցանկանում, որպեսզի Ադրբեջանում կրկնվեն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում։ Եթե Ադրբեջանին կսպառնան Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված ուժերը, մենք Բաքվին աջակցություն ցույց կտանք», - նշել է դիվանագետը։





























