Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պնդում է, որ ինքը հետեւողական է լինելու, որ Խորենացի փողոցում տեղի ունեցած բռնությունների դեպքերով քննություններ կատարվեն:

«Բոլոր տեսանյութերը պետք է մանրամասնորեն քննվեն: Ես հետեւողական եմ լինելու, որ կատարվի քննություն: Եթե վնասվածքներ կան, քրեական գործի շրջանակում պետք է պարզվեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանը՝ նշելով, որ եթե հիմքերը լինեն, ինքը անձամբ կուղարկի փաստաթղթերը քննության:

Նրա խոսքով, փաստն այն է, որ քաղաքացիները վնասվածքներ են ստացել,  ինչը չի կարող ընդունելի լինել մարդու իրավունքների տեսանկյունից:

Հատուկ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնել են, որ լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերով ՀՔԾ-ն ուսումնասիրում է մամուլի հրապարակումներրը: 

Հիշեցնենք որ ՄԻՊ գրասենյակն արդեն փաստաթղթեր է պատրաստում լրագրողների` բռնությունների ենթարկվելու դեպքերով,  որոնք կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմնին:  Նշենք որ Խորենացի փողոցում նախօրեին բռնություններ են եղել iravaban.net եւ xnes.am կայքերի լրագրողների նկատմամբ: