Հուլիսի 18-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1966 թ. ծնված Սիլվա Ա.-ն եւ հայտնել, որ Մերգելյանի անվան զբոսայգու մոտակայքում երթուղային ավտոբուսում գողացել են իր դրամապանակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երեւանի Կասյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ՝ թիվ 58 միկրոավտոբուսում, Սիլվա Ա.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են 97.000 դրամ, տարբեր զեղչային քարտեր եւ այցեքարտեր:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1970 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: