Հուլիսի 20-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ՃՈ 2-րդ գումարտակի եւ Արտաշատի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ փոխադրելու կասկածանքով, իր վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում գտնվող դպրոցի մոտից ոստիկանության Արարատի մարզային վարչություն բերման են  ենթարկել 1984 թ. ծնված Հակոբ Մ.-ին:

Ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի գետնի ծածկոցի վրայից հայտնաբերվել է  «Վալտեր» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: