Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի Շենգավիթ համայնքում: NEWS.am-ին հայտնի  է դարձել, որ  մի երիտասարդ կին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ այդ վնասվածքները, իր պատմելով, ստացել է  ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից իրեն ցած նետելիս: 

Նախնական տեղեկություններով` կինը նման քայլի է դիմել, երբ իր ծանոթ վարորդը փորձել է  իր կամքին հակառակ սեռական  հարաբերություն ունենալ իր հետ: Կինը մերժել է, որից հետո տղամարդը քաշքշել է իրեն եւ այդ ժամանակ էլ նա ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից իրեն ցած է նետել:

Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Նշված դեպքով զբաղվում են իրավապահները: