ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Թուրքիայում զանգվածային լրատվամիջոցների փակման առիթով:

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնը դիմել է Անկարային՝ նպատակ ունենալով պարզաբանումներ ստանալ վերջին իրադարձությունների հետ կապված:

Հիշեցնենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ավելի քան 100 լրատվամիջոց է փակվել, այդ թվում՝ թերթեր, ամսագրեր, լրատվական գործակալություններ, հրատարակչություններ: Իշխանություններն ավելի քան 40 լրագրողի ձերբակալություն են արտոնել: