«Տրանսնավթը» երկրաշարժի պատճառով դադարեցրել է նավթի մատակարարումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարին, լրագրողներին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Դեմինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, Բաքու-Նովոռոսիյսկ գազատարը հետազոտվում է առավոտյան տեղի ունեցած 6,5 բալանոց երկրաշարժից հետո, որի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի Իսմայիլինյան շրջանում: Նավթի մատակարարումը դադարեցվել է:





























