Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման ժամկետները պայմանավորված են Թուրքիայի կողմից անհրաժեշտ պայմանների կատարումով, որոնք ամրագրված են վիզային ռեժիմի ազատականացման եւ հետագա որոշումների վերաբերյալ Եվրախորհրդարանի ու ԵՄ խորհրդի ծրագրում, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝մեկնաբանելով թուրքական կողմի հայտարարությունն այն մասին, որ իրենք անվիզա ռեժիմի ներդրումն ակնկալում են հոկտեմբերին:

«Ինչ վերաբերում է վիզային ազատականացման ծրագրի պայմանների կատարմանը՝ Եվրահանձնաժողովը շարունակում է աջակցել ու փորձագիտական խորհրդակցություններ տրամադրել Թուրքիայի իշխանություններին՝ մնացած պայմանների կատարման համար անհրաժեշտ բարեփոխումների արագացման հարցի շուրջ»,- ասել է ԵՀ ներկայացուցիչը:

 Նրա խոսքով Թուրքիան պարտավորություն է ստանձնել կատարել մնացած պայմանները, որպեսզի ԵՄ-ն հնարավորություն ունենա չեղարկել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաաքացիների համար: «Անվիզա ուղեւորությունների անցնելու վերջնական ժամկետները պայմանավորված են նրանով, թե Թուրքիան երբ կավարտի մնացած պայմանների կատարումը ու նրանով, թե օրենսդրական գործընթացի մասնակիցները երբ որոշում կկայացնեն»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը

Մեկնաբանելով ԵՄ վերաբերմունքը միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի մասին համատեղ հայտարարության կատարմանը, որը ենթադրում է վիզաների չեղարկում, ԵՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ իր կառույցը «ապահովում է ԵՄ- Թուրքիա հայտարարության տեւական ու ամբողջական իրականացում»: «Մենք նույնն ենք ակնալում նաեւ մեր թուրք գործընկերներից »,- ասել է նա: