Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերություններում բարդ ժամանակաշրջան է սկսվել, բայց անցյալի փորձը ցույց է տալիս, որ այն կարելի է հաղթահարել: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Մարտին Շեֆերը, փոխանցում է Reuters–ը:

Նրա խոսքով, անցյալում նույնպես երկու երկրների հարաբերություններում եղել են բարդություններ, հիմա էլ կան որոշ անհարթություններ: Բայց Շեֆերը վստահություն է հայտնել, որ այս բարդ փուլը կհաջողվի հաղթահարել: «Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունները այնքան մտերիմ ու խորն են, որ ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի հաղթահարել այս ժամանակաշրջանը»,- նշել է նա: