ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ մանրակրկիտ ուսումնասիրում են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հուլիսյան նիստի արդյունքները ու առաջարկում են դաշինքի փորձագետներին սեպտեմբերին Մոսկվա այցելել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտնել է, որ հուլիսի 29-ին ՌԴ ՊՆ-ում անցել է ճեպազրույց Մոսկվայում հավաստագրված ռազմական կցորդների համար: Ռազմական կցորդներին տեղյակ են պահել Ռուսաստան- ՆԱՏՕ խորհրդի հուլիսյան նիստի արդյունքների վերլուծության մասին: Նրա խոսքով, չնայած Վարշավայում դաշինքի գագաթնաժողովի ժամանակ կայացված որոշումների պատճառների ու հետեւանքների մասին չհամընկնող հայացքներին, ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցողական երկխոսություն վարել այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում:

Նա հայտնել է, որ ռազմական գերատեսչությունում մանրակրկիտ ուսումնասիրում են Վարշավայում հնչեցված որոշումները: Նրա խոսքով, ռուսական կողմը Ռուսաստան- ՆԱՏՕ խորհրդի նիստի ժամանակ Դաշինքի հետ փոխհարաբերությունների զարգացման «դրական ծրագիր» է առաջարկել: Դրա իրականացումը, ռուսական կողմի կարծիքով կնպաստեր լարվածության թոթափմանը ու ռազմական միջադեպերի կանխմանը կողմերի զինված ուժերի շփման գծում:

«ՆԱՏՕ-ի ռազմական փորձագետները 2016-ի սեպտեմբերին հրավիրված են Մոսկվա՝ Եվրոպայում ռազմաքաղաքական իրադրության վերաաբերյալ խորհրդակցությունների»,- նշել է Անտոնովը: