Սպիտակ տունը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Մի-8 ռազմական ուղղաթիռի խոցման եւ անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նաեւ նշել է, որ ԱՄՆ կառավարությունն աշխատում է խնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ռուսական Մի-8 ռազմական ուղղաթիռը խոցվել է օգոստոսի 1-ին, սիրիական Իդլիբ նահանգում: