Թուրքիայում հեղաշրջման ճնշումից հետո առաջին անգամ կայացել են ԱՄՆ շտաբերի ղեկավարների միավորված հանձնաժողովի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի ու երկրի բարձրաստիճան դեմքերի բանակցությունները:

Դանդորֆը բացի ամենայնից հանդիպել է նաեւ երկրի վարչապետ Բինալի Յըլդիրըմի ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Խուլուսի Ակարի հետ: Ամերիկացի գեներալը, ըստ տեղեկությունների, «ամենակտրուկ ձեւով» քննադատել է Թուրքիայում հեղաշրջման փորձը ու շեշտել «մշտական գործընկերության նշանակությունը», հայտնում է DW–ն:

Յըլդըրըմը կրկնել է իր կառավարության հայտարարությունը, ըստ որի Անկարան ԱՄՆ-ից պահանջում է «հնարավորինս արագ» արտահանձնել քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին, որին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարում է հեղաշրջման գաղափարական առաջնորդը: Թուրքական կողմի համար կարեւոր է, որ ԱՄՆ-ն որպես «ռազմավարական գործընկեր ու դաշնակից» ցուցադրի «պարզ ու վճռական դիրքորոշում պետհեղաշրջման փորձի դեմ»: