ԱՄՆ-ում մեկնարկում է նոր ատոմային ռումբի արտադրությունը: ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) հաստատել է արդիականացված B61-12 ատոմային ռումբի արտադրության տեխնոլոգիական նախապատրաստման մեկնարկը: «Այս կարեւոր փուլը սկսվում է ծրագրի ինժեներային փուլի վրա չորս տարվա աշխատանքից հետո ու նշանավորում մշակման ամփոփիչ փուլի մեկնարկը, որին հաջորդելու է արտադրությունը: Զենքի առաջին նմուշի կառուցումը ծրագրված է 2020 ֆինանսական տարում»,- հայտնել են գերատեսչությունից, փոխանցում է «Կոմերսանտը»:
NNSA -ի ղեկավար Ֆրենք Քլոտցի խոսքով, ներկայումս В61 ռումբի մոդիֆիկացիան կազմված է ԱՄՆ զինանոցում եղած հին բաղադրիչներից: «Արդիականացման ծրագրի շնորհիվ այդ համակարգը առնվազն եւս 20 տարի կծառայի»,- պարզաբանել է գերատեսչության ղեկավարը:





























