Միջազգային վարկանիշային Standard & Poor’s գործակալությունը Ադրբեջանի օտարերկրյա եւ ազգային արժույթով երկարաժամկետ վարկի վերաբերյալ կանխատեսում է հրապարակել:
Standard & Poor’s-ն Ադրբեջանի օտարերկրյա եւ ազգային տարադրամով երկարաժամկետ վարկային վարկանիշը «կայունից» իջեցրել է մինչեւ «բացասական»` «BB+/B» մակարդակի: Գործակալությունը մամուլի հաղորդագրությունում վարկանիշի նվազեցումը հիմնավորել է երկրի տնտեսական վիճակի վատացմամբ:
2016 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի տնտեսության անկումն ավելի մեծ է եղել, քան կանխատեսել էր գործակալությունը: Կանխատեսվել էր 1 տոկոսի աճ, սակայն այն կազմել է 3,4 տոկոս: Երկրորդ կիսամյակում կանխատեսում են 3 տոկոս անկում: Ենթադրվում է, որ տնտեսության կորը դեպի վեր կգնա 2017 թվականի սկզբից:
Standard & Poor’s-ը կարծում է, որ եթե 2017-ին ՀՆԱ-ի 3 տոկոս աճ չգրանցվի, դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ: Քաղաքացիների կյանքի մակարդակը կվատանա, իսկ պետության հարկային օպերատիվությունը կնվազի:
Standard & Poor-ի համաձայն, 2017-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն կկազմի 59 մլրդ մանաթ, իսկ հետո կսկսի աճել եւ 2019-ին կհասնի 77 մլրդ մանաթի: Ադրբեջանի վարկային վարկանիշի թուլացումը սկսվել է նավթի էժանացումից:
2016-ի հունվարին Standard & Poor’s-ն Ադրբեջանի վարկային վարկանիշը նվազեցրել էր մինչեւ «BB+»-ի, որը համարում է սպեկուլյատիվ կամ աղբային:




























