ՀԴԲ-ի աշխատակիցը խոստովանել է, որ աշխատել է Չինաստանի կառավարության համար: CNN-ը հայտնում է, որ նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Աղբյուրի համաձայն, ՀԴԲ-ի 46-ամյա աշխատակից Կուն Շան Չունը, որը հայտնի է նաեւ որպես Ջո Չուն, ՀԴԲ-ի կողմից ձերբակալվել է այս տարվա մարտին, հատուկ գործողության շրջանակում: Չունը, որը ծննդով Չինաստանից է, բայց ԱՄՆ-ի քաղաքացի է հանդիսանում, խոստովանել է, որ ՀԴԲ-ի գաղտնի տեղեկատվություն է տրամադրել մարդու, որը կապ ունի չինական կառավարության հետ: Նշվում է, որ Չունը ՀԴԲ-ում աշխատել է 19 տարի:



























