Եվրահանձնաժողովը վերջապես կողմնորոշվել է միության անվտանգության համար պատասխանատու եվրահանձնակատարի ընտրության հարցում: ԵԽ նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Ֆրանսիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Ջուլիան Քինգը: Նա կզբաղվի ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ քիբերհանցագործությունների դեմ պայքարում ԵՄ համագործակցության հարցերով, փոխանցում է DW-ն:
Բրյուսելի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է, որ Քինգը Եվրահանձնաժողովում կփոխարինի մեկ այլ բրիտանացու՝ լորդ Ջոնաթան Հիլին, որը պատասխանատու էր ֆինանսական շուկաների եւ ֆինանսական ծառայությունների համար: Նա իր պաշտոնաթողության մասին հայտարարել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեի արդյունքների հրապարակումից կարճ ժամանակ անց:
Անվտանգության հարցերով եվրահանձնակատար է նշանակվել Ջուլիան Քինգը

Հասանելի է
русский


























