Առնվազն 11 անհաս նորածին է մահացել Բաղդադի արեւմուտքում գտնվող ծննդատանը հրդեհի հետեւանքով: Հրդեհը սկսվել է լույս չորեքշաբթիի գիշերը, հայտնել են Իրաքի Առողջապահության նախարարությունից, ենթադրաբար` կարճ միացման պատճառով, հայտնում է   BBC-ն:

Եվս յոթ երեխա եւ 29 կին այրվող շինությունից հանվել են եւ տեղափոխվել այլ հիվանդանոց, ասված է նախարարության հայտարարության մեջ: ԶԼՄ-ների տվյալների համաձայն, ներկայումս բոցավառումը վերացված է: