Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակից է: Այդ մասին ասված է Դաշինքի ներկայացուցչի հայտարարության մեջ, որն արվել է   «Թուրքիայում հեղաշրջման փորձի եւ Դաշինքին նրա անդամության հետ կապված ՆԱՏՕ-ի դիրքորոշման վերաբերյալ մամուլի շահարկումների» առիթով:

ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամությունը հարցականի տակ չի դրվում, նշված է հայտարարության մեջ:   «Դաշինքը կոլեկտիվ պաշտպանության է ձգտում եւ հիմնված է ժողովրդավարության, անձի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության սկզբունքների վրա: ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ: Թուրքիան կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի համերաշխության եւ աջակցության վրա»:

Դաշինքի ներկայացուցչի խոսքով, ՆՍՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեղաշրջման փորձի գիշերը խոսել է Թուրքիայի արտգործնախարարի, իսկ հետո նաեւ նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ եւ վճռականորեն դատապարտել է պետական հեղաշրջյման փորձը: Նա հայտնել է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտներին լիակատար աջակցության մասին եւ աջակցություն է հայտնել երկրի ընտրյալ կառավարությանը: