Պերուի հարավում երկու ավտոբուսի բախման հետեւանքով առնվազն  17 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` վկայակոչելով ոստիկանությանը:   

29 մարդ վնասվածք է ստացել:

«Ճակատային բախում է տեղի ունեցել: Հետաքննություն է ընթանում: Այս պահի դրությամբ 17 մարդ զոհվել է, 29-ը վիրավոր է», — հայտնել է ճանապարհային ոստիկանության պետ Լեանդրո Ֆլորեսը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: