Խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու փոխարեն Ուկրաինան անցել է ահաբեկելու պրակտիկային: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 10-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ղրիմում ահաբեկչություն իրականացնելու փորձով Կիեւը փորձում է Ուկրաինայի ժողովրդի ուշադրությունը շեղել սեփական տնտեսության մեջ առկա խնդիրներից: Անիմաստ է նման պայմաններում Չինաստանում հանդիպել նորմանդական ձեւաչափով»,- նշել է Վլադիմիր Պուտինը: