Վաշինգտոնը պետք է ազդի Կիեւի վրա, եթե շահագրգռված է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 10-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ամենակարեւորն այն է, որ նրանք, ովքեր սատարում են Կիեւի իշխանություններին, պետք է, ամեն դեպքում, կողմնորոշվեն, թե ինչ են ուզում. ուզում են, որպեսզի իրենց հաճախորդները շարունակեն սադրանքով զբաղվել, թե՞ հակամարտության խաղաղ կարգավորում են ուզում»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը նաեւ հավելել է. «Եթե նրանք դա իսկապես ուզում են, ինչի հույսն ունեմ, ապա պետք է ի վերջո իրական քայլեր ձեռնարկեն, որպեսզի համապատասխան ճնշում գործադրեն Կիեւի իշխանությունների վրա»:





























