ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Սուդանի հակամարտության կարգավորմանն ուղղված՝  ընդդիմության խմբերի առաջնորդների կողմից «ճանապարհային քարտեզի» ստորագրումը:

«Ճանապարհային քարտեզի» մշակումը նախաձեռնել էր Աֆրիկյան միությունը: Սուդանի իշխանությունները փաստաթուղթը ստորագրել էին դեռ 2016-ի մարտին: Դրանից անմիջապես հետո բանակցություններ էին սկսվել Դարֆուր, Կապույտ Նեղոս եւ Հարավային Քորդոֆան շրջաններում կայուն խաղաղության հաստատման հարցով:

«Ճանապարհային քարտեզը» կառավարության եւ ընդդիմադիր խմբերի միջեւ 2011-ին ծագած զինված հակամարտությունից հետո առաջին ստորագրված համաձայնագիրն է:

Բան Կի Մունը Սուդանում բոլոր կողմերին կոչ է արել օգտվել իրադարձությունների այդ դրական զարգացումից եւ աշխատել հրադադարի մասին համաձայնագրի շուրջ: