Աֆղանստանի անվտանգության ուժերը Սամանղանի նահանգում ոչնչացրել են «Թալիբան» շարժման բարձրաստիճան հրամանատարներից մեկին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ-ին:
Օգոստոսի 10-ի գիշերը անվտանգության ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ սպանելով «Թալիբան» շարժման դաշտային հրամանատար Քարի Իհսանին եւ 2 թալիբների:
Բացի այդ, Քունդուզում սպանվել է «Թալիբան» շարժման դաշտային հրամանատար Աբդուլլահ Ռահմանը եւ եւս 12 գրոհային, 21-ն էլ վիրավորվել են: Կառավարական բանակի կողմից սպանվել է 2 զինծառայող, եւս 3-ը վիրավոր են:




























