Իսլանդիայի նորընտիր նախագահ Գուդնի Յոհաննեսոնը ոչ միայն հասցրել է պաշտոնապես նախագահի էջ բացել Facebook-ում, այլ նաեւ իր բաժանորդներին խոստացել է ուժերի ներածին չափով պատասխանել հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախագահը ենթադրում է, որ քաղաքական գործչի համար սոցցանցերը լավ միջոց են հասկանալու հայրենակիցներին, տեղեկանալու, թե ինչով են նրանք ապրում, ինչն է նրանց հուզում: Նա կարեւոր է համարում իշխանության հետ անմիջական երկխոսության հնարավորությունը:





























