Էկվադորը Շվեդիային թույլատրել է Լոնդոնում իր դեսպանատանը հարցաքննել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Շվեդիայի իշխանությունները 4 տարի առաջ պաշտոնական հարցում էին ուղարկել Ասանժին հարցաքննելու մասին, եւ միայն հիմա է Էկվադորը համաձայնություն տվել: Հարցաքննության օրը կորոշվի առաջիկա շաբաթների ընթացքում: Այս մասին ասված է Էկվադորի ՆԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ասանժը 2012-ից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Էկվադորի ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ երկրի կառավարությունը կշարունակի ապաստան տրամադրել Ասանժին եւ պաշտպանել նրան այնքան ժամանակ, քանի դեռ նրա նկատմամբ քաղաքական հալածանքների վտանգը պահպանվում է:





























