Զամբիայում մեկնարկել է համընդհանուր ընտրությունների եւ հանրաքվեի քվեարկությունը, փոխանցում է «Սինհուան»:

Մոտ 6.7 մլն ընտրողներ քվեարկելու են 7700 ընտրատեղամասերում, որոնք բաց կլինեն տեղական ժամանակով ժամը 06:00-ից 18:00-ն:

Քվեարկության արդյունքում ընտրվելու են նախագահը, 156 պատգամավորները, 1624 տեղական օրենսդիրները եւ քաղաքապետերը:

Միաժամանակ ընթանալու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: