ԳԴՀ-ի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը մտադիր է հասնել հռչակագրի ստորագրման, որը կնպաստի երկրում անվտանգության մակարդակի բարձրացմանը: Կոնկրետ միջոցները կներկայացվեն ՔԴՄ եւ ՔՍՄ կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ղեկավարվող դաշնային երկրամասերի ներքին գործերի նախարարների կողմից, հայտնում է dpa-ն:
Հռչակագրի սեւագրում, որը գործակալության տրամադրության տակ է, այնպիսի կետեր են ներառված, ինչպիսին նիքաբի եւ փարաջայի կրումն է, միգրանտների արտաքսման արագացումը, մինչեւ 2020 թվական ոստիկանների թիվը 15 հազարով ավելացնելը եւ նրանց սպառազինության բարելավումը, 14-ամյա անչափահասների նկատմամբ հետաքննություն իրականացնելու հնարավորությունը, ահաբեկչության դեպքում զինված ուժերի մասնակցությունը երկրի ներսում գործողություններին եւ կրկնակի քաղաքացիության վերացումը: «Մենք չեն ընդունում հավատարմության այդ երկատումը: Նրանց, ովքեր ուզում են մասնակցել օտարերկրյա պետությունների քաղաքականությանը, մենք առաջարկում ենք լքել Գերմանիան», - ասված է փաստաթղթում:
Քննարկվում է նաեւ բժշկական գաղտնիքի ռեժիմի թուլացման հնարավորությունը. ցանկանում են բժիշկներին պարտավորեցնել իրավապահ ուժերին պատմել այն հիվանդների մասին, որոնք պատմում են հանցագործություն կատարելու իրենց մտադրությունների մասին:





























