Հայաստանը եւ ԱՄՆ-ն կընդլայնեն համագործակցությունը միջուկային նյութերի մաքսանենգ առեւտրի դեմ: Երկկողմ համաձայնագրին համապատասխան լրացման նախագիծը հավանության է արժանացել կառավարության օգոստոսի 11-ի նիստին:
Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը հայտնել է, որ անցած տարիների ընթացքում կողմերը 4 հանդիպում են ունեցել, որոնց ընթացքում քննարկել են արված աշխատանքը եւ նախանշել են ապագայի ծրագրերը: Հայաստանի ԱԳՆ-ում 2016 թվականի հուլիսի 13-ի հանդիպմանը ամերիկյան կողմն առաջարկել է համագործակցությունը լրացնել նոր մեխանիզմով, որը կներառի տարբեր փուլերում միջուկային փորձաքննությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում: Համագործակցության նպատակները մնում են նույնը` կանխել եւ հետաքննել ռադիոակտիվ եւ միջուկային նյութերի մաքսանենգ առեւտրի փորձերը:





























