Գրենլանդական բեւեռային շնաձկները մոլորակի վրա ամենաերկարակյաց ողնաշավորներն են: Նրանցից ամենատարեցը մոտ 400 տարեկան է: Այս մասին նշված է Science ամսագրում հրապարակված հոլանդացի գիտնականների հետազոտության մեջ:

Շնաձկան տարիքը որոշելու համար գիտնականները հետազոտել են 28 կենդանու, որոնցից շատերը սատկել են ձկնորսական ցանցերի մեջ հայտնվելուց հետո: Ռադիոածխածնային վերլուծությամբ պարզվել է, որ գրենլանդական շնաձկները տարեկան 1 սմ են աճում, իսկ սեռական հասունացման են հասնում 150 տարեկանում:

«Մենք ենթադրում էինք, որ արտասովոր կենդանու հետ գործ ունենք, բայց որ շնաձկները կարող են այդքան ծեր լինել, մեզ համար անկնկալ էր»,- հայտարարել է հետազոտության առաջատար հեղինակ, Կոպենհագենի համալսարանի ծովային կենսաբան Յուլիյ Նիլսենը:

Մինչ այս ողնաշավորների շրջանում երկարակեցության ռեկորդակիրը գրենլանդական կետն էր, որը 211 տարեկան է: