Թեխասի բնաչուհի Նիկոլը որոշել է անակնկալ մատուցել Pokemon GO-ի սիրահարներին: Նա մի քանի փոքեմոններ է գործել եւ թաքցրել փոքեսթոփերի՝ այն վայրերի մոտակայքում, որտեղ հավաքվում են գրպանային հրեշների որսորդները: Այս մասին նա գրել է Instagram-ում:

Ամերիկուհին խաղալիքների կողքին գրություններ է թողել՝ դրանք գտնողներին խնդրելով սոցցանցում #CrochetGo հեշթեգով լուսանկարներ հրապարակել:

Ըստ Lenta-ի՝ կինն առայժմ 7 խաղալիք է գործել՝ Ջիգլափաֆ, Մեջիկարպ, Օդիշ, Թանգելա, Սնորլաքս, Գոլբաթ, ինչպես նաեւ մեկ փոքեբոլ:

Рokemon Go-ն Nintendo ընկերության ստեղծած խաղն է՝ լրացուցիչ իրականությամբ: Խաղացողներին առաջարկվում է շրջել իրական օբյեկտներով՝ վիրտուալ հրեշների գտնելու համար: Հավելվածը թողարկվել է հուլիսի 6-ին: