Միայնակ մարդիկ ավելի հաճախ եւ ավելի մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործում, քան ամուսնացածները: Ըստ Lenta-ի՝ նման եզրահանգման են եկել ամերիկյան Վիրջինիայի համալսարանի գիտնականները:

Հետազոտողներն ուսումնասիրել են 2425 նույն սեռի երկվորյակների պահվածքը. նրանցից 1618-ը քույրեր են եղել, 807-ը՝ եղբայրներ:

Մասնակիցները հարցաթերթիկներ են լրացրել՝ նշելով ընտանեկան դրության, ինչպես նաեւ ալկոհոլ օգտագործելու մակարդակի մասին: Հոգեբաններն ուսումնասիրել են ստացված տվյալները եւ պարզել, որ ամուսնացած կամ միասին ապրող զույգերն ավելի հազվադեպ են խմում, քան ամուսնալուծված կամ զուգընկերոջը կորցրածները:

Գիտնականները ենթադրում են, որ ամուսնությունն իսկապես օգնում է նվազեցնել ալկոհոլային խմիչքների հանդեպ հակումը: Ըստ նրանց՝ ամուսինները, ամենայն հավանականությամբ, վերահսկում են միմյանց պահվածքը: