Բյուրեղի լուսանկարը, որը նման է վրդովված կամ բղավող մարդու դեմքի, զվարճացրել է Reddit-ի օգտատերերին: Լուսանկարը հրապարակվել է «Ֆոտոշոփ-ճակատամարտեր» բաժնում, այդ պատճառով մեկնաբանություններում շատերը ներկայացրել են, թե, իրենց պատկերացմամբ, ինչ իրավիճակում քարը հարմար կդիտվեր:

Օրինակ՝ օգտատերերից մեկը «բյուրեղե դեմքն» ավելացրել է Կորժիկին՝ մանկական «Սեզամի փողոց» հեռուստաշոուի հերոսներից մեկին, իսկ մեկ ուրիշը գտել է, որ այն հարմար է «Ռիքը եւ Մորթին» մուլտսերիալի դրվագներից մեկի հերոսներին:

Lenta-ի փոխանցմամբ, հայտնի չէ, թե որտեղից է վերցվել ֆոտոշոփ-ճակատամարտի հիմք դարձած լուսանկարը: