Պակիստանում ոստիկանները հիվանդանոցի մի քանի աշխատողների են ձերբակալել, որոնց կասկածում են Փեշավարում նորածինների հափշտակելու եւ վաճառելու մասին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
Իրավապահների խոսքով՝ մեղադրյալները նորածինների ծնողներին հավատացրել են, որ նրանց երեխաները մահացել են եւ մեռած փոքրիկների ցույց տվել:
Հանցավոր խմբի անդամները խոստովանել են 9 երեխայի հափշտակելու եւ վաճառելու մասին: Մեկ աղջկա հաջողվել է փրկել նրանց հանցավոր գործունեությունից:
Երեխաներին վաճառել են 70-300 հազար պակիստանյան ռուփիով (650-ից 2.85 հազար դոլար):





























