20 հազար բնակություն են հաստատել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչի շարժիչում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Մեղուների պարսն օդանավից դուրս է բերել ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող նավաստի, բազայի մերձակայքում բնակվող մեղվաբույծը:

Մեղուներին կործանիչի շարժիչում հայտնաբերել են ավիաբազայի տեխնիկները: Զինվորականները որոշել են չվնասել մեղուներին եւ գտել են ԱՄՆ ՌԾՈՒի վետերան, մեղվաբույծ Էնդի Ուեսթրիչին, որն իր հետ տարել է պարսը: