Հռոմի պապը Հռոմում այցելել է բնակարան, որտեղ բռնությամբ մարմնավաճառ դարձած, իսկ հետո ազատված 20 կանայք են բնակվում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նրանց թվում շուրջ 30 տարեկան կանայք են եղել, որոնք Հռոմ են ժամանել Նիգերիայից, Ռումինիայից, Ալբանիայից, Թունիսից, Ուկրաինայից եւ Իտալիայի տարբեր շրջաններից:
Պապը նրանց խորհուրդ է տվել «ուժեղ լինել» եւ նոր կյանք սկսել:
Բացի այդ, Կաթոլիկ Հովվապետը ներողություն է խնդրել. «Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանց համար, որոնք ձեզ ստիպել են տառապել»:




























