Հոկտեմբերի 11-ին, ժամը 22.36-ին,  ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 2բ շենքի թիվ 7 բնակարանի բնակիչը վայր է ընկել բնակարանում եւ չի կարող բացել բնակարանի դուռը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 23.20-ին` հարազատների ներկայությամբ,փրկարարները բացել են բնակարանի դուռը,  որտեղ  անօգնական վիճակում հայտնաբերվել է 82-ամյա Նառա Բալասանյանը:

Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին: