Նյու Յորքում կայծակը հարվածել է ԱՄՆ գլխավոր տեսարժան վայրերից մեկը համարվող Ազատության արձանի գլխին: Էլեկտրական հոսանքի հարվածի պահը հրապարակվել է Breaking911 Weather-ի Թվիթերի էջում:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կայծակի հարվածն անցնում քանդակի ամբողջ երկայնքով եւ անհետանում պատվանդանի մոտ:

Հաղորդվում է, որ միջադեպից տուժածներ չկան:Արձանը նույնպես չի վնասվել: