ԱՄՆ Վիսքոնսինի նահանգի հարավային հատվածի տներից մեկում իրավապահ մարմինների աշխատակիցներն ավելի քան 40 կատու են գտել: Ըստ ոստիկանների՝ 35 ձագի եւ 6 մեծ կատվի սատկած են գտել սառցարանում, մեկին էլ՝ ավտոտնակում, հայտնում է Americaru-ն:
Այս շաբաթ նույն տանը իրավապահներն արդեն գտել եւ փրկել էին 50 ողջ կատվի, իսկ մի քանի օր անց վերադարձել էին սատկածների հետեւից: Նրանք տուն էին մտել հակագազերով, քանի որ օդում կախված հոտն անտանելի էր:
Ընթանում է հետաքննություն, եւ մեղավորը կկրի իր պատիիժը:





























